Սուրեն Պապիկյանը տարբեր բանկերից վարկեր է վերցրել․ պաշտպանության նախարարի ունեցվածքն ու եկամուտները
Nov 20, 2022
1 min read

Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը 2020թ-ի տարեկան հայտարարագրում որպես անշարժ գույք ներկայացրել է երեք հողամաս և մեկ բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2019թ-ի փետրվարին։ Պապիկյանի բանկային հաշիվներին տարեվերջին եղել է 8 368 988 դրամ, 4 901 դոլար և 4 432 եվրո։
Պապիկյանի կանխիկ գումարն աճել է։ Եթե տարեսկզբին նա կանխիկ գումար ընդհանրապես չի ունեցել, ապա տարեվերջին ունեցել է 5 000 000 դրամ, 8000 դոլար և 1000 եվրո։
Նա նախորդ տարվա ընթացքում 20 792 956 դրամ, որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, ստացել է ՏԿԵ նախարարությունից։ Որպես այլ եկամուտ 1 938 796 դրամ՝ ֆինանսների նախարարությունից։ Պապիկյանը «Արդշինբանկ»-ից 18 167 377 դրամ, իսկ «VTB» բանկից՝ 874 895 դրամ վարկ է ստացել։
Արմինե Նավոյան




















