Ստեփանակերտի մոտ բացվել է խաղաղապահի հուշարձան

Չորեքշաբթի Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական ճամբարի տարածքում բացվել է խաղաղապահի հուշարձանը՝ ի պատիվ ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախ մուտքի մեկամյակի․ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Արարողությանը ներկա են եղել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։
Բրոնզից ձուլված հուշարձանը պատկերում է մի խաղաղապահի՝ ամբողջ մարտական զինամթերքով, Կալաշնիկով ինքնաձիգը ուսին և գրկած փխրուն աղջկան, որը նրան ծաղկեփունջ է տալիս: Հուշարձանի նախատիպը խաղաղապահ առաքելության իրական մասնակիցն էր։