top of page

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները վերադարձնելու նպատակով հայցեր կներկայացվենի դատարան․ դատախազություն

  • 1 hour ago
  • 1 min read


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի օգոստոսի 19-20-ին աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Լոռու մարզում:



Մարզային այցի երկրորդ օրը Աննա Վարդապետյանը Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ շրջել է Ալավերդի համայնքում 2000-2005 թվականներին մասնավորեցված 6 մանկապարտեզների՝ Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին զանգվածում գտնվող մանկապարտեզի, 3-րդ զանգվածի թիվ 9 մանկապարտեզի, Էնգելս թաղամասի թիվ 5, թիվ 12 մանկապարտեզների, Ջրավազան փողոցի թիվ 4 մանկապարտեզի և Զորավար Անդրանիկի 8/3 հասցեի թիվ 8 մանկապարտեզի տարածքներով:

1/3573
bottom of page