Թուրքիան պահանջում է Նեթանյահուի նկատմամբ հայտարարել միջազգային հետախուզում
- 5 hours ago
- 1 min read

Անկարան դիմելու է Ինտերպոլին՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ «կարմիր ծանուցում» թողարկելու պահանջով, որի պատճառը Թել Ավիվի կողմից այս տարվա գարնանը Գազայի հատված ուղևորվող հումանիտար…
Անկարան դիմելու է Ինտերպոլին՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ «կարմիր ծանուցում» թողարկելու պահանջով, որի պատճառը Թել Ավիվի կողմից այս տարվա գարնանը Գազայի հատված ուղևորվող հումանիտար նավատորմի կալանումն է։
Թուրքական կողմը մտադրված է Ինտերպոլի խողովակներով հասնել Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզման հայտարարմանը։ Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հայտնել է, որ գերատեսչությունը դիմում է ներկայացրել երկրի Ներքին գործերի նախարարությանը՝ Ինտերպոլից Նեթանյահուի նկատմամբ «կարմիր ծանուցում» պահանջելու միջնորդությամբ։
Պաշտոնական Անկարայի այս քայլը հաջորդում է Ստամբուլի բարձրագույն քրեական դատարանի կողմից Նեթանյահուին ձերբակալելու վերջերս արձակված օրդերին։ Դատական որոշման համար հիմք է հանդիսացել 2026 թվականի մայիսին Գազայի հատվածի համար հումանիտար բեռներ տեղափոխող Global Sumud նավատորմի կալանումը Իսրայելի կողմից։ Ինչպես հիշեցնում է Reuters-ը, այդ ժամանակ իսրայելցի զինվորականները միջազգային ջրերում կրակ են բացել Global Sumud-ի առնվազն երկու նավի ուղղությամբ և կալանավորել 40 տարբեր երկրներ ներկայացնող 430 ակտիվիստի։
Թուրքիայի արդարադատության նախարար Գյուրլեքը հավելել է նաև, որ իրենց պետությունը գործադրելու է իրավական բոլոր միջոցները՝ Իսրայելին պատասխանատվության ենթարկելու նպատակով։




















