Առկա է դատավճիռ․ կկալանավորվի՞ հրամանատար Աշոտ Մինասյանը

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է։ Այդ մասին հաղորդում է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը։
«Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց քննիչի՝ դեռևս 2020թ.ի նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է», - նշել է Պողոսյանը։
Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես, Հայաստանի վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։