Ռուս սահմանապահները բանակցություններ են տանում հովվին վերադարձնելու ուղղությամբ
Nov 20, 2022
1 min read

Ադրբեջանցիներն առևանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին` Սուրիկ Մաթևոսյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է համայնքի աշխատակազմի քարտուղար Արտակ Բաղդագյուլյանը։
«Ռուս սահմանապահներին արդեն իսկ տեղյակ են պահել դեպքի մասին, և բանակցություններ են ընթանում նրան վերադարձնելու ուղղությամբ»,–ասել է Բաղդագուլյանը։
Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 16։00-16։30-ի սահմաններում, սակայն մանրամասներ հայտնել չի կարող։ Ադրբեջանցիները քշել–տարել են նաև հովվի հոտը։




















