top of page

Փախուստ եկեղեցուց ու հավատի՞ց․ Փաշինյանը կրկին չմասնակցեց Սուրբծննդյան պատարագին



Արդեն երկու տարի է, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում քրիստոնեական ամենամեծ տոներից մեկին՝ Սուրբծննդյան պատարագին։ Եթե վարչապետության առաջին երկու տարիներին «ժողովրդի վարչապետը» տիկնոջ ուղեկցությամբ, ԱԺ նախագահի, ՔՊ մի շարք կարկառուն ներկայացուցիչների հետ եկեղեցի էր այցելում, ապա այժմ նա և իր շրջապատի մարդիկ դադարել են անգամ նման օրերին այցելել Աստծո տաճար։ 2021 թվականին Փաշինյանը չէր մասնակցել պատարագին, քանի որ, իր խոսնակի պնդմամբ՝ ինքնամեկուսացված էր։


Այս տարվա բացակայությունը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանվել, թերևս մեկնաբանող դժվար էլ լինի, քանի որ Փաշինյանի վահանը՝ Մանե Գևորգյանը, դադարել է նրա մամուլի քարտուղարը լինել և այդ հաստիքը դեռևս թափուր է։ Ի վերջո, գործող իշխանությունն իր ղեկավարի գլխավորությամբ 2018 թվականից մինչ օրս պայքարի մեջ է մտել հոգևոր դասի հետ, ինչի վառ ապացույցն էր հանրակրթական դպրոցներում պարտադիր դասավանդվող առարկայացանկից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելը, ինչպես նաև ՀՀ վարչապետի՝ «հոգևորականներին ծնկի բերելու» վերաբերյալ հայտարարությունները, Վեհափառի նկատմամբ ոտնձգությունները:






Նյութի հեղինակ՝ Նարե Գևորգյան

Լուսանկարիչ՝ Գեղամ Մկրտչյան

1/2098
bottom of page