Ո՞վ է լինելու Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքի քավորը
Hraparak.am-ը գրում է․
«Մենք այսօր գրել էինք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ամուսնանում է: Հունվարի 22-ին նրա հարսանիքն է: Հարսնացուն Պապիկյանի նախկին խոսնակ Արմինե Մուրադյանն է, որը խոսնակ էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքներիո նախարարությունում այն ժամանակ, երբ նախարարն իր ապագա ամուսինն էր` Սուրեն Պապիկյանը:
Մենք պարզեցինք, որ քավորն էլ պակաս հայտնի դեմք չէ: Մեր տեղեկություններով` Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքի քավորը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ անդամ Նարեկ Մկրտչյանն է: Նա և Պապիկյանը կուրսընկերներ են եղել»: