top of page

Էլեկտրատրանսպորտի ենթակայանների թվայնացումը կտնտեսի 100 մլն դրամ. Ավինյան

  • 3 hours ago
  • 1 min read

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել են էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանների թվայնացման ուղղությամբ կատարված աշխատանքները։


Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանի ենթակայության տարբեր հիմնարկներում և ընկերություններում նման անտեսանելի գործընթացներ են ընթանում, ինչը շատ կարևոր է։


«Այս պրոցեսների թվայնացման շնորհիվ Երևան քաղաքը տարեկան տնտեսելու է մոտ 100 մլն դրամ, և այն, ինչ արվում էր մեխանիկական ձևով, այժմ կատարվում է ավտոմատացված և թվայնացված եղանակով»,- ասել է նա։

bottom of page