top of page

Հնդկաստանում Օմիկրոն շտամից պաշտպանող պատվաստանյութ են ստեղծում

  • Nov 20, 2022
  • 1 min read


«Gennova Biopharmaceuticals» հնդկական դեղագործական ընկերությունը Կորոնավիրուսի Օմիկրոն շտամից պաշտպանող պատվաստանյութ է ստեղծել, որը կսկսի օգտագործվել մեկ-երկու ամսից, հայտնում է Reuters-ը։

Թեստավորման կարճ գործընթացից հետո այն կկիրառվի խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար: Պատվաստանյութը մշակողները Հնդկաստանի կարգավորող մարմնին են ներկայացրել տարեվերջին երկու փուլով անցկացված փորձարկումների արդյունքները։


Օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութն, ըստ փորձարկումների արդյունքների, անվտանգ է ճանաչվել։ Կիրառման վերջնական թույլտվությունն ստանալուց հետո այն կհամարվի հնդկական առաջին պատվաստանյութը, որը համանման է ամերիկյան «Pfizer» և «Moderna» ընկերությունների արտադրած պատվաստանյութերին։

 
 
1/3237
bottom of page