top of page

Եվս մեկ երկրում հայտնաբերվել է Օmicron շտամը

Nov 20, 2022
1 min read

Սաուդյան Արաբիայի պետական SPA լրատվական գործակալությունը հայտարարել է երկրում նոր Օmicron շտամով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին։


Վարակվածը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, եկել է հյուսիսաֆրիկյան երկրից։ Իշխանությունները հայտնել են, որ արդեն մեկուսացրել են վարակվածին և այն մարդկանց, որոնց հետ նա շփվել է։


Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀԿ-ն զեկույց էր հրապարակել, որում նշվում էր, որ մուտացիաների հետևանքով Օmicron-ը դառնում է ավելի վարակիչ շտամ, քանի որ այն արագ տարածում է գտնում աշխարհով մեկ։

 
 
1/3633
bottom of page