Նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են
Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ:
Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»,– ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ «Հետք»-ի երեկվա հոդվածում ասվում էր, որ Արմեն Սարգսյանը ստիպված է հրաժարական տվել, նա եղել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի։
Դատախազությունն Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ։