Մենք անդարձ կորցրինք քեզ․ Վանո Սիրադեղյանի դուստրը հոր ծննդյան կապակցությամբ

Քո ծննդյան օրն իմ կյանքի ամենաուրախ ու պայծառ օրն է եղել միշտ։ Վերջին քսան տարում նույնպես։ Այսօր էլ իմ կյանքի ամենաջերմ օրն է, քանզի դու միշտ կաս։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վանո Սիրադեղյանի դուստրը։ «Այսօր չեմ կարող մաղթել առողջություն, սեր ու շուտափույթ հանդիպում մեզ, բայց խնդրում եմ Աստծուն քո արդար հոգին լույսերի մեջ պահի։ Քո ծննդյան առթիվ շուտ եմ արթնացել։ Երկարատեւ հիվանդությունից հետո մազերս հարդարել եմ։ Սովորույթի համաձայն ուզում էի տղայիս ասել գնանք պապիկի ծնունդին, մեկ էլ տեսա ես հիվանդասենյակում եմ եւ մենակ։ Սովորել էինք, որ առանց քեզ նշում ենք քո ծննդյան օրը ու ամեն տարի սպասում, որ հաջորդ տարի միասին կնշենք։ Այս տարին հաջորդներից մեկն էր եւ մենք անդարձ կորցրեցինք քեզ։
«Արփի մի մեծ տուն եմ սարքելու,որ բոլորս էտ տան մեջ ապրենք միասին»»։