Լեհաստանի ԱԳՆ-ն Հայաստանին նվիրաբերել է «AstraZeneca» պատվաստանյութ
Nov 20, 2022
1 min read

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 201.640 «AstraZeneca» պատվաստանյութ է նվիրաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը։
Ըստ հաղորդագրության` նվիրաբերված պատվաստանյութի արժեքը 584.640 եվրո է։




















