Կորոնավիրուսի դեպքերի նվազնան ֆոնին շարունակվում են գրանցվել խախտումներ
- Octopus Media

- Nov 20, 2022
- 1 min read

Դեկտեմբերի 6-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում։
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել են նշված վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 30 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք, որոնք վերաբերել են վարորդի կողմից դիմակ չկրելուն։
Խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։




















