«Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարանը «հոգևոր վերադարձ» է պատմական տարածքներ․ այն հերթական ապացույցն է, որ «Զանգեզուրի մարզը» «բնիկ ադրբեջանական տարածք» է․ Ազիզ Ալեքբերլի
- 2 hours ago
- 1 min read

«Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ «Արևմտյան Զանգեզուրի» աշխարհագրական անվանումների բառարանի ստեղծումն իրենից ներկայացնում է հոգևոր վերադարձ «պատմական տարածքներ»։ Այս մասին Ալեքբերլին հայտարարել է լրագրողներին՝ զանգեզուրյան տեղանուններին նվիրված նոր բացատրական հրատարակության շնորհանդեսի ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կազմակերպության նախագահը նշել է, որ լույս տեսած աշխատությունն ունի մեծ նշանակություն «Արևմտյան Ադրբեջանի» ուսումնասիրության համար և հանդես է գալիս որպես հերթական «ապացույց», որ «Զանգեզուրի մարզը բնիկ ադրբեջանական տարածք է»:
«Գրքում ֆիքսված են մեր բոլոր «պատմական անվանումների ճշգրիտ կոորդինատները» , որոնք «դարեր շարունակ ենթարկվել են հայկական կեղծարարության և լիակատար ոչնչացման փորձերի»։ Բացի այդ, աշխատության մեջ նշված է դրանց աշխարհագրական տեղադիրքը և ներկայացված է ստուգաբանական բացատրությունը»,- ասել է Ալեքբերլին։




















