top of page

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի. Մեսրոպ Առաքելյան

  • 1 hour ago
  • 1 min read

Իշխանությունները հերթական անգամ ներկայացնում են նախկինների թալանի վերադարձի թվերը՝ այս անգամ 773 մլն դոլարի գույք ու դրամական միջոցներ, որոնք վերադարձվել են 8 տարվա ընթացքում, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Մի կողմ թողնենք այն, որ վերադարձվածի ճնշող մասն անշարժ գույք է, և այդ գույքերը փաստացի պետական բյուջեի վրա զրոյական ազդեցություն ունեն, և փորձենք հասկանալ, թե ի վերջո որքան էին թալանել նախկինները։

1998–2017 թթ․ պետական բյուջեների հանրագումարը կազմել է մոտ 39 մլրդ դոլար, իսկ այսօրվա արժեքով՝ մոտ 170 մլրդ դոլար։ Այսինքն՝ վերադարձված գույքն ու գումարը կազմում են նախկինների կառավարման 20 տարվա բյուջեների ընդամենը 0.5%-ը։

Երբ տեսնում ենք, թե նախկին պաշտոնյաներն ինչպես են զարգացնում իրենց բիզնեսները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք և վայելում կյանքը, ապա հասկանալի է դառնում, որ թալանի վերադարձը ոչ թե իրականություն է, այլ հերթական չկատարված խոստում։

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի»,-գրել է Առաքելյանը։

1/3232
bottom of page