top of page

ՀԷՑ-ի տնօրենի որդու հարսանիքի ժամանակ լույսերն անջատվել է․ «Irakanum.am»



Երեկ՝ նոյեմբերի 20-ին, «Դվին» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի որդու հարսանիքը։ Ներկաներից մեկը Irakanum.am-ին պատմել է, որ ՀԷՑ-ի տնօրենի որդու հարսանիքը բավականին շքեղ է կազմակերպված եղել։ Ներկա են եղել նաև բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հարությունյանների խնամիները հասարակ ընտանիքից են։


Բայց հարսանիքի ժամանակ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել։ ՀԷՑ-ի տնօրենի որդու հարսանիքի ժամանակ լույսերն անջատվել են։ Սա առաջացրել է ներկաների և ծիծաղը և զարմանքը։ Կարճ ժամանակ անց հոսանքը վերականգնվել է, և հարսանիքը բնականոն շարունակվել է։

1/2404
bottom of page