top of page

«Դվին» հյուրանոցի ավտոկայանատեղիում ՌԴ 34-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Nov 20, 2022
1 min read


Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։


Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Դվին» հյուրանոցի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա։


Ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ։

Մահացածը 1 կամ 2 օր առաջ էր որպես պրակտիկանտ ընդունվել «Դվին» հյուրանոցային համալիրում՝ աշխատանքի։ Նա ՌԴ քաղաքացի՝ 34-ամյա Մաքսիմով Ա-ն էր։

 
 
1/3638
bottom of page