top of page

Ֆրիդա Կալոյի ինքնադիմանկարը Նյու Յորքում վաճառվել է ռեկորդային գնով


Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի (1907-1954) «Դիեգոն և ես» ինքնադիմանկարը Նյու Յորքյան աճուրդում վաճառվել է 34․9 մլն դոլարով. այդ մասին հայտնում է Sothebey’s աճուրդի տունը։


1949 թվականին արված «Diego y yo» աշխատանքի գինը 8 մլն դոլարով գերազանցել է նկարչուհու նախորդ ռեկորդը։ Սա Կալոյի վերջին ինքնադիմանկարն է, որը նա ավարտել է մահից մի քանի տարի առաջ։


Ինքնադիմանկարում Կալոն պատկերված է՝ ամուսնու դեմքը ճակատին։ Նրա ամուսինը հայտնի նկարիչ Դիեգո Ռիվերան էր։ Նկարում Ռիվերան պատկերված է 3 աչքով։

bottom of page