Եվրոպայում գազի սակագինը նոր ռեկորդ է սահմանել
Nov 20, 2022
1 min read

Գազի սակագինը եվրոպական ֆյուչերսների շուկայում աճում է գրեթե 20%-ով և պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 2050 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց։ Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
TTF ինդեքսի հունվարյան ֆյուչերսների արժեքը երեքշաբթի օրը բացել է առևտրային նստաշրջանը մոտ 1800 դոլարի սահմանում, գները օրվա ընթացքում տատանվել են և Երևանի ժամանակով ժամը 18:20-ի դրությամբ կազմել են 2052,3 դոլար, ինչը 19,6%-ով բարձր է օրվա հաշվարկված գնից։




















