top of page

ԵՄ-ն 2022 թվականին կմշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները


Եվրամիությունը պետք է մշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները եւ դրանով կզբաղվի 2022 թվականին, քանի որ ոչ մեկը չպետք է Եվրամիությանը որոշումներ պարտադրի այդ ոլորտում:


Հունվարի 7-ին այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած մամուլի ասուլիսում՝ Եվրամիության Խորհրդում Ֆրանսիայի նախագահության սկսվելու առանչությամբ, որը կշարունակվի մինչեւ 2022 թվականի հունիսի 30-ը:


«Մենք 2022 թվականին կվերադառնանք եվրոպական անվտանգության՝ մեր գաղափարներով, մեր ճարտարապետությամբ, որը մենք պետք է քննարկենք եւ մշակենք միասին: Մեկ անգամ եւս ընդգծեմ՝ այդ ոլորտում չեն կարող լինել Եվրոպային պարտադրված ոչ մի կարգի որոշումներ»,- ասել է ֆոն դեր Լյայենը:


Նա նաեւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «պետք է հանգուցային դեր խաղա այդ երկխոսության մեջ»:

1/2101
bottom of page