top of page

Էջմիածնում անհայտ հանգամանքներում Opel-ը հրդեհվել է․ ժամանել է 2 մարտական հաշվարկ


Նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 14:50-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ավտոմեքենա է այրվում, գրում է shamshyan.com-ը։


Ըստ աղբյուրի՝ հրշեջները մարել են Opel մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Տուժածներ չկան: Վարորդը մոտեցել է ավտոմեքենային, նստել, ապա շարժիչը միացնելուց հետո նկատել է, որ ավտոմեքենայում կրակ է բռնկվել և անմիջապես ահազանգել է 911:


Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, ինչպես նաև՝ ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում կրակ բռնկվել:

bottom of page