top of page

Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Nov 20, 2022
1 min read


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։


Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:


Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզում (բացի Աշտարակ քաղաքից) և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Երևան-Սևան ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առկա է մառախուղ։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 
 
1/3633
bottom of page