Բրիտանական կառավարությունը տուգանվել է հայտնի անձանց հասցեները հանրայնացնելու համար

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը տուգանվել է 500 հազար ֆունտ ստեռլինգով՝ ամանորյա պարգևներ ստացողների հասցեները գաղտնազերծելու համար, որոնց թվում են եղել երգիչ Էլթոն Ջոնն ու Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ Իեն Դունկան Սմիթը. այդ մասին հայտնում է Politico պարբերականը։
Կառավարությունը համացանցում հրապարակել է նիշք (ֆայլ), որում եղել են տարվա՝ 1000-ից ավելի դափնեկիրների անուններն ու հասցեները։ Տուգանքի մասին որոշումը կայացրել է Տեղեկատվության հարցերով կոմիսարի վարչությունը։
Տեղեկատվությունը հասանելի է եղել համացանցում 21 րոպե և դիտվել է 3872 անգամ։