top of page

Տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում

  • 2 hours ago
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում էՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը մարտի 11-14-ի և գիշերը և ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։


Երևան քաղաքում նույնպես այսօր և առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

bottom of page