top of page

Բախվել են Գառնի-Երևան երթուղին սպասարկող գազելն ու «Mercedes»-ը. կա տուժած

Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այդ մասի տեղեկացնում է Shamshyan.com-ը։


ժամը 20։30-ի սահմաններում Գալշոյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են Գառնի-Երևան թիվ 266 երթուղին սպասարկող Ռաֆայել Թադևոսյանի վարած Газель մակնիշի միկրոավտոբուսն ու Միշա Խատոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։


Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։


Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ։

1/3633
bottom of page