Գյուղում քիչ առաջ կրակոցներ էին լսվում, բնակչության շրջանում անհանգստություն կար․ Այգեձորի բնակիչ
Nov 20, 2022
1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ էր բացել Տավուշի մարզի Այգեձորի գյուղի հարակից դիրքերի ուղղությամբ։
MediaHub.am-ի հետ զրույցում Այգեձորի բնակիչ Նարեկը հայտնեց, որ կրակոցների ձայներ լսվել է ժամը 13:00-ի սահմաններում:
«Կրակոցները տևեցին մոտ 5-10 րոպե` ոչ շատ։ Ինտենսիվ չէին, դիրքային են եղել։ Գյուղացիների շրջանում մի փոքր անհանգստություն կար, բայց այս պահին ամեն ինչ նորմալ է, կրակոցներ չկան»,- ասաց նա։
Հարցին՝ նման կրակոցները հաճա՞խ են լինում՝ Նարեկը պատասխանեց․
«Հաճախ չեն լինում, բայց վերջին օրվա ընթացքում թույլ հրաձգություններ մի քանի անգամ եղել են։ Երեկ երեկոյան կրակոցներն ավելի ավելի ուժգին էին»։
Արմինե Նավոյան




















