top of page

Կապիտուլյանտնե´ր, դո´ւք եք մեղավոր, որ ադրբեջանցիների լեզուն այսքան երկարել է. Արտակ Զաքարյան



Այստեղ են ասել, ձեր նոր սկսվող բարեկամությունը դառը ճշմարտությամբ կտրեմ. կապիտուլյանտնե´ր, բա՞ն չունեք ասելու, թե՞ ձեր կռիվը միայն «նախկինների» հետ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Տեսնում եք չէ՞ ուր եք հասել, ինչ ողորմելի քաղաքականություն եք վարել, ու ինչպիսի հանգրվանի եք բերել Արցախին ու Հայաստանին: Արդեն Արցախի նախագահի ինստիտուտի նկատմամբ է ոտձգություն արվում:


Ադրբեջանի դատախազությունը հոխորտացել է, թե պատրաստվում է ձերբակալել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Սեփական երկիրն ու ժողովրդին ագրեսիայից պաշտպանելու անհաջող փորձերի համար, ադրբեջանցին հետախուզում է հայտարարում: Սա նշանակում է, որ վաղը ձերբակալման ցանկություն է առաջանալու բոլոր հայ գեներալների, զորամիավորումների հրամանատարների, ինքնապաշտպանություն կազմակերպողների հանդեպ:

Կապիտուլյանտնե՜ր, դու´ք եք մեղավոր, որ այս օրի ենք հասել, որ ադրբեջանցիների լեզուն այսքան երկարել է, որ առ այսօր նրանց վայրագությունների նկատմամբ ոչ մի միջազգային դատապարտման գործընթաց չեք նախաձեռնել:

Մեր դատախազությունը չի՞ ցանկանում արդյոք, նման մի հետախուզում հայտարարել ու ձերբակալման հարց դնել 44 օրյա պատերազմի ընթացքում, հայկական խաղաղ բնակավայրերը ռմբակոծող ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ:


Ադրբեջանցիներին պետք է ասել` ղալաթ եք անում: Կապիտուլյանտ իշխանություն ունենալը, կամ նրանց ենթարկվող Արցախի նախագահ ունենալը դեռ չի նշանակում, որ ինչ կամենաք, այնպես էլ անեք:

Հայ ժողովուրդը դեռ չի մեռել»։

1/2108
bottom of page