«ՀՀ-ում ձևավորվում է կուսակցապետություն»․ Արամ Վարդևանյան
- 1 day ago
- 1 min read

«Հունիսի 7-ի ընտրությունները չեն եղել ազատ և չեն եղել հավասար։ Առաջին հենց ցայտուն խախատումը ընտրական, ազատ և հավասար ընտրությունների տեսանկյունից դա վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանարապետությունում ձևավորվում է կուսակցապետություն, երբ կուսակցության և գործադիր իշխանության գործունեությունը միախառնվում են»,- ասուլիսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Ստեղծված իրավիճակի տեսանկյունից առաջին փաստական տվյալը կենսաթոշակների բարձրացումն է։ Ակնհայտ է, որ ՀՀ-ում սոցիալական բնույթի խնդիրներ առկա են, որ 10 հազար դրամով կենսաթոշակի բարձրացումն առավել քան սպասելի բարեփոխում էր, բայց այն տեղի է ունենում ոչ թե 2022թ․, 2023-24թթ․, այլ 2026թ․ մարտ-ապրիլ ամիսներին, երբ ընտրական գործընթացն այլևս մեկնարկած էր, կա նախագահի հրամաանգիր»,- նշեց նա։




















