«Մոսկվան Երևանից սպասում է որոշում՝ ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ»․ Վիկտոր Վասիլև
- 1 day ago
- 1 min read

Ռուսական կողմը սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ, РИА Новости-ին ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ գործողություններ է ռուսական կողմն ակնկալում հայկական կողմից, նա նշել է. «որոշում կայացնել՝ նրանք մնում են կազմակերպությունում, թե՞ նախընտրում են այլ սցենար»։ «Նրանք պետք է այդ մասին մեզ հայտնեն»,– հավելել է Վասիլևը։




















