top of page

«Ափսոսում եմ, որ նվիրված եմ եղել մի մարդու, ով դրա արժանիքները չուներ». «Իրավունք»


«Իրավունք» թերթը գրում է.


«Իրավունք» թերթի զրուցակիցն է ՀՀ ամենահեղինակավոր դատավորներից` ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, ում հետ զրուցել ենք օրենքից եւ առավելեւս քաղաքականությունից դուրս: Հայտնի դատավորը առաջին անգամ խոսել է իր կյանքի ամենամեծ ձեռքբերման, ամենախորը ափսոսանքի, դավաճանության եւ այլ հարցերի մասին` պատասխանելով «Իրավունքի» բլից հարցերին.


– Պարոն Ազարյան, ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:


– Սրբություն:


– Արցա՞խը:


– Հայրենիք:


Զինվո՞րը:


– Երեխաս:


– Ընկե՞րը:


– Թիկունք, հենարան:


– Ի՞նչը երբեք չեք ների:


– Երբեք չեմ ների դավաճանությունը, երբեք:


Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:


– Ամենամեծ ձեռքբերումը իմ ընկերներ են, որոնց շնորհիվ ես այսօր կամ այն, ինչ կամ:


– Մի բան, որի համար շատ եք ափսոսում:


– Շատ եմ ափսոսում, որ ժամանակին նվիրված եմ եղել մի մարդու, ով, ինչպես ժամանակը ցույց տվեց, դրա արժանիքները չուներ:


– Եթե իմանայիք, որ Ձեր կյանքի վերջին վայրկյաններն եք ապրում, ի՞նչ կանեիք:


– Կյանքիս վերջին վայրկյաններին կաղոթեի հայրենիքիս, երեխաներիս, ընկերներիս և բոլոր հարազատ մարդկանց համար»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի՝ այսօրվա համարում։

1/2101
bottom of page