ԱԱԾ-ն՝ Երևանի ԵԱՍՄ-ում է․ պաշտոնյաներ են ձերբակալվել
Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները մտել են «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» ԵԱՍՄ համայնքային հիմնարկ։ Irakanum.am-ի տեղեկություններով հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանին և տեղակալ Կարեն Թորոսյանին ձերբակալել են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայքը տեղեկացրել էր, որ Հայաստանի իրավապահները «Երևանի քաղաքապետարանի աղբահանության հիմնարկում բացահայտվել են բազմաթիվ ֆինանսական և նյութական չարաշահումներ։