top of page

Մանվել Գրիգորյանի տան մոտ տեղադրված շլագբաումի համար իրենց ճղող ՔՊ-ականները բա հիմա ո՞ւր են. Չախոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 12
  • 1 min read

ree

Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը մի քանի լուսանկար է հրապարակել Դավթաշենից դեպի Զովունի տանող կարճ ճանապարհից ու գրել.

«Էդ արդեն նորաձև է, հա՞, որ ժողովրդի վճարած հարկերով ասֆալտապատում են անում նորակառույց թաղամասի համար, հետո էլ շլագբաում են տեղադրում՝ փակելով ժողովրդի Զովունի գնացող կարճ ճանապարհը։

Մեկը կարա՞ բացատրի՝ ինչ սկզբունքով է սա «բարելավում» համարվում։

Հիշում եմ, թե ոնց էին մի շարք ՔՊ-ականներ իրենց մեջտեղից ճղում Գեներալ Մանվել Գրիգորյանի տան մոտի տեղադրված շլագբաումի համար՝ թե բա «էսինչ բեսպրիդել ա, ըսենց, ընենց»։ Բա հիմա իրանց մեջտեղից ճղող ՔՊ-ականները ու՞ր են, թե հիմա արդեն դա համարվում է նորաձև։

Ու տվյալ դեպքի առթիվ Դավիթաշենի բնակիչները հազար տեղ դիմումներ ու բողոքներ են գրել, որ ճանապարհը բացվի, որպեսզի մարդիկ կարողանան կարճ ճանապարհով Զովունի գնալ։

Բայց ինչ ա՝ դա հարուստների թաղամաս ա, հասարակ ժողովրդի բողոքը Երևանի քաղաքապետարանը անտեսում է»։

1/3012
bottom of page