top of page

ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում հրшձգություն է տեղի ունեցել. կան զпհեր և վիրшվпրներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 27
  • 1 min read
ree


ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի «Ավետում» կաթոլիկ դպրոցում կրակոցներ են հնչել, հաղորդում է NBC News-ը։

Կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ կրակողը, կան տասնյակ վիրավորներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ ինքը տեղեկացվել է «ողբերգական կրակոցների» մասին։

«Տեղեկացված եմ ողբերգական կրակոցների մասին: Սպիտակ տունը կշարունակի հետևել այս սարսափելի իրավիճակին: Միացեք ինձ, աղոթենք բոլոր տուժածների համար»,- գրել է Թրամփը։

1/3012
bottom of page