top of page

Ադրբեջանը և Թուրքիան քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հեռանկարը

  • Writer: Lilit
    Lilit
  • May 30
  • 1 min read

Ադրբեջանը և Թուրքիան քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հեռանկարը, հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Էլնուր Ալիևը։Ներկայում ընթանում է համաձայնագրի տնտեսական հետևանքների վերաբերյալ տվյալների փոխանակում, և քննարկվում է արտոնյալ ռեժիմը ազատագրված տարածքներում արտադրվող ապրանքների վրա տարածելու հնարավորությունը, ընդգծել է նա։

Փոխնախարարն ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանի երկրորդ կարևոր առևտրային գործընկերն է. «Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 6,1 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ այս տարվա հունվար-ապրիլին՝ մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլար»։

1/2670
bottom of page