Գոյություն ունի երկնային արքայություն, դուք պատասխան եք տալու ձեր արածների համար. քաղաքացին՝ Փաշինյանին
- May 18
- 1 min read

Գոյություն ունի երկնային արքայություն, դուք պատասխան եք տալու ձեր արածների համար: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է քաղաքացին՝ դիմելով Փաշինյանին:
Ad
«Ի՞նչ երեսով եք քարոզարշավ անում, 5,000 երեխու մահվան պատճառ եք: Ես 5,000 հոգու մահվան պատճառ չեմ, ես անմեղ երեխեքի մահվան պատճառ չեմ դարձել, ու ուրախ եմ՝ պարզ ճակատ եմ, որ ոչ մի անգամ ձեզ քվե չեմ տվել ու իմ ձեռքերը այսօր արյունոտ չեն, ժողովուրդը ձեզ ատում է, գնալու փոխարեն դուք նորից դուրս եք եկել ու քարոզարշավ եք անում»,- նշել է նա:
Ի պատասխան քաղաքացուն՝ Փաշինյանը կրկին նշեց, որ զոհերի թվի հետ կապված վերջինս սուտ է խոսում:
«Սուտ եք ասում, եթե 5,000 թիվ եք ասում, ուրեմն արդեն կեղծիքի մասնակից եք: Իսկ միայն ե՞ս պետք է պատասխան տամ, դուք երաշխավորվա՞ծ եք, կամ եթե ժողովուրդը ինձ ատում է, ոնց եմ ես քարոզարշավ անցկացնում»,- ասաց նա:




















