top of page

Սամվել Կարապետյանի օգնությունը բանակին էական ու բազմազան է եղել, բավական օգտակար է եղել. Դավիթ Տոնոյան

  • 60 minutes ago
  • 1 min read


Սամվել Կարապետյանի օգնությունը բանակին էական ու բազմազան է եղել, բավական օգտակար է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

«Գնահատանքի է արժանի ցանկացած բարեգործություն ու աջակցություն զինված ուժերին, որոնք իրականացվել է մասնավորապես 44-օրյայի ժամանակ: Դա հավաքական մի ներուժ էր, որը պաշտպանության նախարարության զինված ուժերի օգուտ է եղել։ Մասնավորապես նաև Սամվել Կարապետյանի աջակցությունը, որը բավականին էական է եղել, բազմազան է եղել, եղել է մինչև 2018 թիվը, եղել է 2018 թվականից մինչև ռազմական գործողություններ, հուսով եմ, որ հիմա էլ կա: Նա բազմակողմանի և էական է եղել, կարծում եմ, բոլորդ հասկանում եք, որ իր կարողությունների շրջանակում կարելի է գնահատել բավականին օգտակար:

Երևի բոլորդ գիտեք, չեք էլ կասկածում, որ ես միշտ զսպվածություն եմ ցուցաբերում սենսիտիվ հարցերի վերաբերյալ պատասխաններ տալուն, ինչ վերաբերել է պաշտպանության նախարարությանը, պպաշտպանական համակարգին կամ նույն ռազմական գործողություններին, որոնք 44-օրյային են տեղի ունեցել: Զինված ուժերին աջակցության համար սենսիտիվ տեղեկատվությունը կամ պետական գաղտնիք է պարունակում, կամ ծառայողական գաղտնիք, դրա համար չեմ խախտի իմ պահվածքը՝ արտահայտելու կոնկրետություն որևիցե աջակցության վերաբերյալ»,- նշել է Տոնոյանը:

1/3407
bottom of page