top of page

«Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին քվե տվողները մասնակից են լինելու Ադրբեջանին նոր տարածքների հանձնմանը». Ոսկան Սարգսյան

  • May 17
  • 1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրռումը. «Նիկոլ Փաշինյանը երեկ ասաց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու՝ Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Խեյրիմլին 2 տարի առաջ, Կիրանցի հողերի հետ է հանձնել, բայց չի հիշում, այնքան տարածքներ է հանձնել Ադրբեջանին, ո՞րը հիշի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ տարածքից հողեր չի հանձնելու, բա Սև լճի տարածքը, Կիրանցի 15 հեկտար հողերը, սարերի ձյունապատ դիրքերը, Վարդենիսի, Ջերմուկի մոտակա բարձունքները ՀՀ տարածք են, որ հանձնեցիր։ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին քվե տվողները իրենք մասնակից են լինելու Ադրբեջանին նոր տարածքների հանձնմանը։ Եվ կապ չունի՝ այդ տարածքները հանձնողի օգտին քվեարկողը իր պաշտոնի, բիզնեսի համար է քվեարկելո՞ւ, թե՞ քաղաքականապես խակ լինելու, քարոզչության տակ գտնվելու պատճառով, հետևանքը նույնն է»:

1/3407
bottom of page