8-ամսյա բալիկի մոր տեղում վաղը կարող ես հայտնվել հենց դու՛. Էս ծանր մեղքի տակ մի՛ մնացեք. Ռուբեն Մելիքյան
- Lilit

- Jul 11
- 1 min read

Տարիներ շարունակ մեզ ճղում ենք, որ «քաղաքական» գործերով անծայրածիր ապօրինություններ ու անարդարություններ թույլ տվող դատական համակարգը չի կարող, ՉԻ ԿԱՐՈՂ մնալ օրինականության ու արդարացիության տիրույթում՝ «սովորական» գործերով։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով նրան, որ դատարանը 8 ամսական երեխա ունեցող կնոջը երեք ամսով կալանավորելու որոշում է հայացրել։
Նա, մասնավորապես, նշել է. «Դու սուս ու փուս քո գո՞րծն ես անում։ Դա քեզ ոչնչից չի ապահովագրում, ու 8-ամսյա բալիկի մոր տեղում վաղը կարող ես հայտնվել հենց դու՛։
Դեգրադացիան մասնակի չի լինում։
ՀԳ. Դատավորին խորհուրդ եմ տալիս հենց երկուշաբթի օրը նիստ նշանակել ու վերստին քննել խափանման միջոցի հարցը։ Էս ծանր մեղքի տակ մի՛ մնացեք»։




















