top of page

Մեկ տարեկան երեխայի սպանության դեպքով ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել

  • Mar 23
  • 1 min read


Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ, այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Վարույթը նախաձեռնվել է երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով` Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի հատկանիշներով, որը միացել է նախորդ քրեական վարույթին:

«Կատարվում է նախաքննություն»,- հավելեցին Դատախազությունից։



Հիշեցնենք՝ մարտի 16-ին «Արաբկիր» բժշկական համալիր էր տեղափոխվել 1.2 տարեկան երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ, ում այդ վիճակին հասցրել էր խորթ մայրը։ 



ՀՀ գլխավոր դատախազությունից  հայտնել էին, որ նա երկու ամսով կալանավորվել է։



ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը չէր բացառել, որ այդ դեպքով մեղադրանք կարող է առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների։

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված, հոսպիտալացված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տարեկան երեխան մարտի 21-ին մահացավ։

1/3375
bottom of page