«Իմ կյանքում կուտակվում են ընկերները՝ ինձ ուժ տվող մարդիկ. ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին». Արմեն Աշոտյան
- 2 hours ago
- 1 min read

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից գրել է. «Սիրելի հայրենակիցնե՛ր,
Ծանոթ եւ անծանոթ մարդիկ,
Արդեն չորրորդ տարին անընդմեջ ծննդյանս օրը դիմավորելով անազատության մեջ՝ ջերմանում ու ոգեշնչվում եմ փաստաբաններիս և մերձավորներիս միջոցով բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից:
Մի օր անձամբ կկարդամ ձեր տողերը և կփորձեմ բոլորիդ անհատապես արձագանքել: Ասում են, թե սովորաբար ընկերները գալիս են և գնում են, իսկ թշնամիները կուտակվում: Ճակատագրի բերումով ուրախ եմ փաստել, որ իմ կյանքում կուտակվում են ընկերները՝ ինձ ուժ, էներգիա և ջերմություն տվող մարդիկ:
Շնորհակալ եմ, որ իմ, ընտանիքիս և մեր երկրի կողքին եք: Տիրոջ ողորմությունն ուղեկից լինի ամենքիդ:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»my




















