«Ազգային ամոթ է, որ երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել է բանտերում»․ Վահե Հովհաննիսյան
- 12 hours ago
- 1 min read

Այընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շնորհավորում եմ Արմեն Աշոտյանին, որը հերթական ծննդյան օրն է դիմավորում անազատության պայմաններում։ Լիրիկական ձևակերպումներ չեմ ուզում անել` անկոտրում կամք մաղթել և այլն, պարզապես ուզում եմ արձանագրել, որ աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում։ Որպես նվեր` կոչ եմ անում բոլորին կարդալ Արմենի` բանտից գրած հոդվածները. կարդալ, մտածել և քննարկել, դրանք շատ արժեքավոր են»։




















