Խնձորեսկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները բնակիչների հետ քննարկել են գյուղատնտեսական ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ
- May 10
- 1 min read

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները քարոզարշավի 2-րդ օրը եղել են Խնձորեսկ գյուղում, որտեղ բնակիչների հետ քննարկել են գյուղատնտեսական ոլորտին առնչվող մի շարք հարցեր։
Գյուղացիները բարձրաձայնել են հատկապես ոռոգման ջրի սակավության, գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիության, բերքի իրացման դժվարությունների և անասնապահության զարգացման հետ կապված հարցեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական աջակցության ծրագրերի արդյունավետությանը: Կարևորվել է այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք թույլ կտան գյուղացիներին ոչ միայն պահպանել իրենց տնտեսությունները, այլև զարգացնել դրանք՝ ապահովելով համայնքի կայուն ապագան:




















