top of page

«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից կալանավորվել են․ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել

Aug 14
1 min read



«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ ձերբակալվել են կոռուպցիոն գործի շրջանակում։«Ի պատասխան՝ հաստատում ենք…

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ ձերբակալվել են կոռուպցիոն գործի շրջանակում։



«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ:




Վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամակատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։


Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը»,- այս մասին Aurora News-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:




Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չեն հաղորդել։

1/3633
bottom of page