ԱՄՆ-ում 4 տարեկան տղան կրակել է 2 տարեկան եղբոր վրա
- 3 days ago
- 1 min read

ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան մահացու հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում՝ չորս տարեկան զարմիկի արձակած կրակոցի հետևանքով։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Նշվում է, որ Ջորջիայից ընտանիքը ժամանել է Ֆլորիդա՝ փոքրիկի ծննդյան օրը նշելու համար։ Մեծահասակները երկու երեխաներին թողել են մեքենայում և գնացել վարձակալած բնակարանը գրանցելու։ Երեխաները մնացել են առանց հսկողության, երբ 4 տարեկան տղան վերցրել է առանց պատյանի պահվող ատրճանակը և կրակել։ Քննությամբ պարզվել է, որ զենքը պատկանել է տղայի մորը։




















