top of page

TRIPP նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի Ազգային ժողովում

3 hours ago
1 min read


Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ( TRIPP) նախագծի շրջանակում ռազմավարական համագործակցության համաձայնագրի վավերացման հարցը հոկտեմբերի 27-ին կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստին։



«TRIPP-ի Հայաստան» էջի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը լիագումար նիստի օրակարգում ընդգրկելուն։



Նշվում է, որ ԱՄՆ-ն արդեն ավարտել է համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Հայաստանում համապատասխան գործընթացների ավարտից հետո համաձայնագիրն ուժի մեջ կմտնի։



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և մի շարք պաշտոնյաներ այցելել էին Սյունիքի մարզ՝ տեղում քննարկելու TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող կազմակերպչական հարցերն ու հետագա քայլերը։

1/3698
bottom of page