Վերջին 5–8 տարիների ընթացքում Ռուսաստանը ավելի քան 10 միլիարդ դոլար է ներդրել Ադրբեջանի տնտեսությունում
43 minutes ago
1 min read

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հայտարարել է, որ վերջին 5–8 տարիների ընթացքում Ռուսաստանից դեպի Ադրբեջանի տնտեսություն ներդրումների ծավալը գերազանցել է 10 միլիարդ դոլարը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նա ընդգծել է նաև, որ վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանն, իր հերթին, 1,2 միլիարդ դոլար է ներդրել Ռուսաստանի տնտեսությունում։
«Ակնկալում ենք, որ այս տարի մեր առևտրաշրջանառությունը կհասնի 3,5–4 միլիարդ դոլարի սահմանագծին»,- նշել է Մուստաֆաևը։




















