Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ի հետ համագործակցության շուրջ մտահոգությունները․ ՌԴ փոխվարչապետ
- Lilit

- Jul 24
- 1 min read

Ռուսաստանը Հայաստանի հետ քննարկում է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հարցերը, որոշ խնդիրների շուրջ ունի մտահոգություններ։ Այս մասին Ալթայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ինչպես փոխանցել է ՌԴ փոխվարչապետը, Փաշինյանը հայտնել է Միշուստինին, որ Հայաստանը շարունակելու է աշխատանքը ԵԱՏՄ-ում։
Ավելի վաղ տեղի է ունեցել Փաշինյանի և Միշուստինի հանդիպումը, որի ընթացքում կողմերը նշել են տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծման կարևորությունը։




















