top of page

«Հրապարակ». Շաբաթօրյակ չկառուցված քաղաքում

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր: Այդ մասին պետական բոլոր գերատեսչությունների աշխատողներին հրահանգ է իջեցվել: Ասվել է, որ բոլորը պարտադիր մասնակցեն շաբաթօրյակին:

Իսկ ամենազավեշտալի հրահանգը ստացել են ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները․ նրանց ասվել է, որ շաբաթօրյակին պետք է մաքրություն եւ ծառատունկ անեն դեռեւս չկառուցված ակադեմիական քաղաքում, որը, հիշեցնենք, նախատեսում են կառուցել 17-րդ թաղամասում` 2030 թվականին, եւ որտեղ պատրաստվում են տեղափոխել հայաստանյան բոլոր բուհերը:

Իսկ առաջին շենքերը նախատեսում են կառուցել 2029 թվականին, եւ դրանք կլինեն հանրային նշանակության օբյեկտներ»:

1/2505
bottom of page